Նյարդաբանություն
Հարվածի տակ. ինչպե՞ս պաշտպանվել կաթվածից. ultraimaging.am
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով կաթվածը ողջ աշխարհի բնակչության մահացության պատճառների մեջ գրավում է երրորդ տեղը՝ սրտային և ուռուցքային հիվանդություններից հետո:
Կանխարգելիչ միջոցառումներ
Եթե մարդու մոտ առկա է բարձր զարկերակային ճնշում կամ ավելորդ քաշ, հաճախակի գլխացավեր կամ գլխապտույտ, ինչպես նաև, եթե նա ծխում է կամ նրա ազգականների մոտ 50-55 տարեկանում տեղի է ունեցել կաթված, նա ունի նյարդաբանի մոտ հետազոտվելու բացարձակ ցուցում: Մյուսներին նույնպես, հատկապես 40 տարեկանից հետո, հետազոտվելը չի խանգարի:
Կաթվածի առաջնային կանխարգելումը երկար ժամանակ չի խլում, սակայն դրա փոխարեն օգնում է խուսափել հիվանդությունից, որն ուժերի ծաղկման շրջանում գտնվող մարդուն մեկ ակնթարթում կարող է դարձնել անօգնական հաշմանդամ կամ, պարզապես` սպանել: Այդ պատճառով չարժե խնայել ժամանակն ու միջոցներն անհրաժեշտ հետազոտություններն իրականացնելու համար, այն դեպքում, երբ դրանք այնքան էլ շատ չեն: Այն ամենն, ինչ պահանջվում է, հետևյալն է. զննում նյարդաբանի մոտ, զարկերակային ճնշման չափում, էլեկտրասրտագրություն, արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ, արյան մեջ խոլեսթերինի և գլյուկոզայի որոշում, քնային զարկերակների ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում: Եվ եթե ամեն ինչ կարգին է, կարելի է հաջորդ անգամ բժշկի այցելել մեկ տարի անց:
Իսկ եթե ամեն ինչ այնքան էլ լավ չէ, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ (ՄՌՏ, անգիոգրաֆիա): Այս հետազոտությունների հիման վրա կարող է հիվանդությունն ախտորոշվել մինչև ախտանիշների ի հայտ գալը, քանի որ վերջիններս երբեմն ժամանակի մեջ ետ են մնում արդեն առաջացած օրգանական փոփոխություններից: Ի դեպ, հենց այս պատճառով միկրոկաթվածի ախտանիշները երբեմն հայտնաբերվում են այնպիսի հիվանդների մոտ, ովքեր երբեք չեն գանգատվել գլխացավից կամ գլխապտույտից: Սակայն պետք չէ այս բարդ և թանկարժեք հետազոտություններն անցնել մինչև նյարդաբանին այցելելը, քանի որ ՄՌՏ-ն ունի մի քանի ռեժիմներ և որպեսզի իմանալ, թե ինչը պետք է հատկապես հետազոտել, անհրաժեշտ է նյարդաբանի նախնական ախտորոշումը, այլապես անիմաստ հետազոտություն կկատարվի: Այդ ժամանակ բժշկի կողմից նշանակված կանխարգելիչ բուժումը նույնպես անարդյունավետ կլինի:
Ամենայն հավանականությամբ, կարիք կլինի աշխատել նաև կենսակերպի փոփոխության վրա, մասնավորապես, փորձել նվազեցնել քաշը և թողնել ծխելը: Հայտնի է, որ ճարպակալումը նպաստում է շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի առաջացմանը և մեծացնում է զարկերակային գերճնշման վտանգը, իսկ ծխելը կրկնակի անգամ մեծացնում է կաթվածի զարգացման ռիսկը:
Դժբախտությունից մեկ քայլ առաջ
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել ժամանակը և ամենաանցակալին արդեն տեղի է ունեցել: Սկսվող կաթվածի ախտանիշները կարող են լինել անսպասելի գլխացավը, դեմքի անհամաչափությունը, ձեռքի կամ ոտքի թուլությունը, խոսելու կամ իրեն ուղղված խոսքն ըմբռնելու ունակության խանգարումը, տեսողության խանգարումը (մասնավորապես` տեսադաշտի կորուստը), գլխապտույտը, երերուն քայլվածքը, կողմնորոշման վատթարացումը, գիտակցության մասնակի մթագնումը կամ ամբողջական կորուստը:
Վերոնշյալ ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման «շտապօգնություն» կանչել, նույնիսկ, եթե այդ մտահոգիչ ախտանիշներն առաջացել են ժամանակավորապես ու անհետացել են: Շատ կարևոր է նաև մինչև մասնագետի հետ խորհրդակցելը չփորձել կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը, դա կարող է նպաստել կաթվածի առավել արագ զարգացմանը: Հակագերճնշումային դեղորայքը կարելի է ընդունել միայն սովորական, խորհուրդ տրվող չափաբաժիններով:
Ցավոք, մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այս վտանգավոր ախտանիշներին, իսկ ցավը բթացնում են ցավազրկողներով: Դեղորայքն, իհարկե, թուլացնում է անոթների սպազմը, սակայն ախտաբանական գործընթացը մնում է և բերում իշեմիկ օջախի առաջացման: Այսպիսով, շատ մարդկանց մոտ ուղեղում հայտնաբերվում են միկրոկաթվածի հետքեր, որը նրանք ժամանակին ոտքի վրա են անցկացրել: Այդ պատճառով վերը նշված ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման «շտապօգնություն» կանչել: Սա հենց այն դեպքն է, երբ ավելի խելամիտ կլինի ապահովագրվել:
Ի դեպ
Կաթվածը մարդուն ախտահարում է հանկարծակի և կտրուկ: Ուղեղի բջիջներն առանց թթվածնի մահանում են 5 րոպեի ընթացքում: Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման հետևանքով մահանում է հիվանդների 65%-ը, ողջ մնացածներից 75%-ը մնում է հաշմանդամ և միայն 25%-ն է վերադառնում նախկին կյանքին: Նույնիսկ եթե հաջողվում է հիվանդին փրկել, հաճախ կաթվածի հետևանքներն անդառնալի են: Գլխուղեղի մահացած հատվածի հետ միասին հիվանդների կեսից ավելին անդառնալի կորցնում է տարբեր ֆունկցիաներ՝ կողմնորոշումը, զգայնությունը, խոսքը, բանականությունը, հիշողությունը:
14.04.2017 Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
12.01.2024
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
20.12.2023
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
30.10.2023
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
24.10.2023
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
15.09.2023
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
11.05.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbmjPpt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ